Անկախության տոնի առթիվ Միհրան Պողոսյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների

12048594_894514273964701_2054216143_n

Այսօր` սեպտեմբերի 22-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողություն:

Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը համոզմունք է հայտնել,  որ նրանք պատվով կծառայեն պետությանն ու ժողովրդին:

«Դուք ևս այսօրվանից ներգրավվում եք կարևորագույն մի գործում, ինչը պահանջում է մասնագիտական պատրաստվածություն և պատասխանատվության բարձր զգացում: Հարկադիր կատարողի աշխատանքը դժվար է, և այն պարտավոր եք իրականացնել հստակ,   oրենքի սահմաններում: Մյուս կողմից էլ պետք է հասկանաք, որ գործ ունեք մարդու հետ,  ով օրենքը և իրականությունը շատ հաճախ ընկալում է սուբյեկտիվ տեսանկյունից: Դա պարտադրում է քաղաքացուն ցուցաբերել անհատական մոտեցում, տանել բացատրական աշխատանքներ: 

Խորհրդանշական եմ համարում, որ ձեր երդման արարողությունը տեղի է ունենում հենց  այս օրերին, երբ  համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության  տոնը, որը մեր ժողովրդի փառապանծ ձեռքբերումներից է: Վստահ եմ, որ մեր շարքերը համալրում են պատվախնդիր սպաներ: Մաղթում եմ ձեզ  բարի ծառայություն»,- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության անկախության  hռչակման 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *