Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները

12336455_925490554200406_1091295543_n

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում  ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական  մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների հաշվետվությունները:

Օրակարգում ընդգրկված 83 հարցերի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները զեկուցել են կատարված աշխատանքների արդյունքների մասին:

Ի թիվս այլ հարցերի՝ զեկուցվել է Ծառայության մարզային կառույցների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների, մասնավորապես՝ Ծառայության մոտ մեկ տասնյակ մարզային բաժիններում և բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների ստեղծման մասին։ Այդ համատեքստում կարևորվել է նմանատիպ գրասենյակների ստեղծման գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Ներկայացվել են ինչպես   տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ուղղված, այնպես էլ՝ հանրապետության ամբողջ տարածքում վճարահաշվարկային համակարգերի ներդրման աշխատանքները։

Oրակարգի մեկ  այլ հարցով ներկայացվել են միջազգային հարթակում Հարկադիր կատարման ծառայության հաջողություններն ու  ձեռքբերումները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Հարկադիր կատարման  ծառայության 2016 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *