Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզում

11329004_838375269578602_6688753_n

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր  աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` ծանոթանալու Հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանումների խնդիրներին և տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Այս այցով մեկնարկել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մարզային այցելությունների շարքը. նախատեսվում են աշխատանքային հանդիպումներ հանրապետության բոլոր մարզերում:

Համաձայն օրակարգի՝ ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը շրջայց է կատարել Մասիսի, Վեդու բաժանմունքներում և տեղում ծանոթացել ծառայողների աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։

Այնուհետև մարզային բաժնում՝ Արտաշատում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում բաժնի պետը, բաժանմունքների ղեկավարները և հարկադիր կատարողները Ծառայության ղեկավարին են ներկայացրել մի շարք խնդիրներ և առաջարկություններ, որոնց լուծումը միտված է հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Առաջարկներ են հնչել նաև օրենսդրական  փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է, որ հարկադիր կատարողների ծանրաբեռնվածության խնդրի լուծման նպատակով շարունակվում են ներդրվել  արդի տեղեկատվական տեխնոլոգիական լուծումներ, մասնավորապես՝ ավարտական թեստավորման փուլում են գտնվում էլեկտրոնային վճարման համակարգերի համակցման աշխատանքերը:

«Ծառայության հաջորդ քայլը կլինի այն, որ մարզերում գործող քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակները այսուհետ կոչված կլինեն ոչ միայն ըստ հարուցված կատարողական վարույթների և վարչական տույժերի վճարումների կատարմանը, այլև քաղաքացիները հնարավորություն կունենան գրասենյակում ստանալ մասնագիտացված խորհրդատվություն և աջակցություն»,- իր խոսքում նշեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Միհրան Պողոսյանը գոհունակություն է հայտնել Արարատի մարզային բաժնի գործունեության կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ նրանք կլինեն առավել նախաձեռնող և հետևողական:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ:

11354843_838375142911948_104865194_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *