Միհրան Պողոսյանն ընդունել է փառատոնից պատվոգրերով վերադարձած հարկադիր կատարողների երեխաներին

12168155_903256226423839_446618459_n

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Բյուրեղապակյա աստղիկներ-2015» փառատոնից պատվոգրերով և հուշանվերներով վերադարձած Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաներին:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է փառատոն-մրցույթին մասնակցած երեխաներին, հուշանվերներ հանձնել նրանց՝ մաղթելով  անամպ երկինք, բազում ժպիտներ և նորանոր հաջողություններ:

Երեխաները հանդես են եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հաղթանակ» պարային կատարումով, որի համար արժանացել են փառատոն-մրցույթի ժյուրիի անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի պատվոգրին, իսկ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից ստացել  են հուշանվերներ:

Ավանդույթ դարձած «Բյուրեղապակյա աստղիկներ» ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել հարկադիր կատարողների շնորհալի երեխաներին։

11696674_903256213090507_771599105_n

12166985_903256229757172_116472727_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *