ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի Պատվո դատարանի նախագահին

12167477_905037752912353_561997312_n

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների  պալատի Պատվո դատարանի  նախագահ Ուրմաս Տարնոյին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների  պալատի հետ համագործակցության խորացումը և ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում Միհրան Պողոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայությունը  հետաքրքրված է  տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում էստոնական փորձով, քանի որ  Էստոնիան այդ ոլորտում լուրջ առաջընթաց է արձանագրել: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն այդ համատեքստում կարևորել  է 2013 թ. մայիսի 16-ին ՀՀ հարկադիր կատարման ծառայության ու Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որով կողմերի միջև համագործակցության հիմքեր են ստեղծվել, և այսօր արդեն արձանագրվում են գործնական  արդյունքներ։

Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների  պալատի Պատվո դատարանի  նախագահն իր հերթին կարևորել է ՏՏ ոլորտում համատեղ գործնական ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել վերսկսելու Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհային ծրագրի իրականացումը, որը կասեցվել էր 2013 թվականին: Եվրամիության հովանու ներքո իրականացվող երկկողմ համագործակցության հիշյալ ծրագիրը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բնագավառում Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացների անցկացում, առաջադեմ փորձի փոխանակում և գործնական կիրառում:

Ուրմաս Տարնոն  համոզմունք է հայտնել, որ  առաջիկա օրերին հնարավորություն կունենա տեղում առավել մանրամասն ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման  հայաստանյան փորձին, ինչն ուսանելի ու պիտանի կլինի իր երկրի համար, ինչպես նաև գործնականում կկիսվի էստոնական փորձով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *