Հարկադիր կատարողները կզարգացնեն մասնագիտական գիտելիքները ՏՏ ոլորտում

11272122_833649870051142_1099307726_n
Բարձր տեխնոլոգիաների կատարելագործված համակարգ ունենալու կարևորությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հանձնարարականով մայիսի 18-ից մինչև հունիսի 3-ը հարկադիր կատարման ծառայությունում կանցկացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանն ուղղված դասընթացներ: Վերջինիս նպատակը ծառայության աշխատակիցների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացումն է:
Հանձնարարականի համաձայն՝ կազմվել է դասընթացների անցկացման համապատասխան ժամանակացույց:
Նոր տեխնոլոգիաների կիրառման անփոխարինելիությունը որպես գործիք կարևոր է ոչ միայն ԴԱՀԿ ծառայության, այլև գործընկեր կառույցների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման ապահովման համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *