Հարկադիր կատարման ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է

11117856_843512792398183_375863330_n
Այսօր՝ հունիսի 5-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում ստորագրվեց Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթ:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:
Այսպիսով, 85 անդամ երկիր ունեցող Դատական կատարողների միջազգային միությունը համալրվեց ևս մեկ անդամով՝ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունով:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն արձանագրության ստորագրմանը նախորդող իր խոսքում մասնավորապես նշեց. «Սա թերևս իրավական արձանագրումն է այն իրողության, որ 2010 թվականից սկսած դիտորդի կարգավիճակով համագործակցելով Դատական կատարողների միջազգային միության հետ, Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը կարողացել է լավագույնս ներկայացնել իր առաջադեմ փորձն ու հմտությունները, լինել ընկալելի և հասկանալի՝ իր ուրույն տեղը և դերը նվաճել միջազգային համագործակցության ոլորտում։ Վստահեցնում եմ Ձեզ, որ Ծառայությունը զգալի տեղ է հատկացնում միջազգային փորձի ուսումնասիրությանը և հետևողական քայլեր է ձեռնարկում այլ երկրների համապատասխան ծառայությունների հետ սերտ համագործակցություն ապահովելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին: Միջոցառումն անցկացվում է «Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին» խորագրի ներքո:
Ի դեպ, կոնգրեսի ընթացքում հաստատվել է Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային մշտական խորհրդի նիստը Հայաստանում անցկացնելու դատական կատարողների միջազգային միության նախագահի առաջարկը։

11329725_843512782398184_696537384_n
11329045_843512785731517_849072470_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *