ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում

SONY DSC

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում  է Բուրյատիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում:

Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է սեպտեմբերի 8-10-ը անցկացվող Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկաթեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Սա Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության կողմից յուրաքանչյուր տարի անցկացվող արդեն 6-րդ միջազգային գիտագործնական համաժողովն է, որը հաջորդում է Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Վորոնեժի, Եկատերինբուրգի և Վլադիկավկազի  համաժողովներին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *