Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին

11121957_842174699198659_1967270931_n
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության` հունիսի 3-ին մեկնարկած 22-րդ կոնգրեսին, որը անցկացվում է «Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին» խորագրի ներքո:
Ըստ միջոցառման օրակարգի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հանդես կգա «Հասարակության իրազեկվածությունը հարկադիր կատարողի մասնագիտության վերաբերյալ» թեմայով ելույթով:
Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է Դատական կատարողների միջազգային միությանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիիրավ անդամակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա հունիսի 5-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *