Միհրան Պողոսյանն ընդունել է միջազգային մրցաշարից վերադարձած հարկադիր կատարողներին

12167073_903593983056730_1524135408_n

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարից բրոնզե գավաթով, մեդալներով և պատվոգրերով վերադարձած հարկադիր կատարողներին:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է միջազգային մրցաշարից պատվով հայրենիք վերադարձած աշխատակիցներին և մաղթել նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ  բոլոր ասպարեզներում:

Համալիր մենամարտի 13-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայությանը հանձնվել է բրոնզե գավաթ: Ծառայության աշխատակիցներ Սանասար Յարալյանը և Սարգիս Կաչանյանը արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաև՝ համապատասխանաբար պարգևատրվել են «Լավագույն տեխնիկայի համար», «Կամային հաղթանակի համար» պատվոգրերով: Իսկ Արտակ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» պատվոգրով: Վերջիններս թիմային աշխատանքում զբաղեցրել են 3-րդ տեղը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *