ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած արտասահմանյան գործընկերներին

295411122018_824232950992834_1628704372_n
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի Պատվո դատարանի նախագահ Ուրմաս Տարնոյին, Դատական կատարողների միջազգային միության խորհրդի անդամ, դատական կատարող Մարկ Շմիցին և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերի գլխավորած պատվիրակությանը: Նրանք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ԴԱՀԿ ծառայության՝ ապրիլի 26-ին դեպի Ծիծեռնակաբերդ նախաձեռնած երթին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԴԱՀԿ մամլո ծառայությունից:

Ընդունելությունից հետո հյուրերը Միհրան Պողոսյանի ուղեկցությամբ եղան ԴԱՀԿ ապահովող ծառայության թանգարանում, որտեղ նրանց ներկայացվեց թանգարանի ստեղծման և Ծառայության ամբողջ պատմությունը, ինչպես նաև՝ համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ: Զետեղված նյութերի մեջ հյուրերի համար հատկապես հետաքրքիր էին ավելի քան 100 տարվա վաղեմության կատարողական վարույթների առանձին օրինակները։ Պատվիրակության անդամները նաև գրառումներ կատարեցին թանգարանի հուշամատյանում։

Այնուհետև Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերը՝ ի նշան բարեկամության, անվանական եղևնիներ տնկեցին Ծառայության Բարեկամության պուրակում։

Պատվիրակության ներկայացուցիչները եղան նաև կատարողական վարույթներով երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված «Հեքիաթային տնակում», տեղում ծանոթացան ստեղծված պայմաններին:
Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերն իր հիացմունքն արտահայտեց «Հեքիաթային տնակի» վերաբերյալ՝ նշելով, որ ստեղծված է հետաքրքիր և հարմարավետ միջավայր ոչ միայն երեխաների, այլև ծնողների համար, որը կնպաստի երեխա-ծնող բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը։ Նա նաև իր հետ նվերներ էր բերել «Հեքիաթային տնակի» այցելուների համար։

11160182_824232964326166_1091596765_n
11164140_824232940992835_247881226_n
11195455_824295177653278_1964492180_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *