Աշխարհի ամենաարագ հրաձիգը մեր հայրենակից Մայք YUKON Ավետիքյանն է

11173674_10204961543573137_330875449_n
Հայաստանում երևի դեռ քչերը գիտեն FAST DRAW կոչվող մարզաձևի մասին, որը ծնունդ է առել Արևմուտքում և առավելապես տարածված է Կանադայում: FAST DRAW-ը հրաձգություն է ատրճանակից՝ հիմնված արագության վրա: Եվ ահա այստեղ էլ, պարզվում է, հայերը արդեն հասցրել են ոչ միայն աչքի ընկնել, այլև նվաճել լավագույն տիտղոսները: Կանադայում բնակվող մեր հայրենակից Մայք Ավետիքյանը դեռ 12 տարեկանից զբաղվել է հրաձգությամբ, նաև որսորդությամբ: Նույնիսկ այնքան հայտնի է դարձել, որ տեղաբնիկ «հնդկացիները» Մայքին կնքել են YUKON մականունով:
Մայքը ծնված լինելով օտարության մեջ՝ այնուամենայնիվ իր հորից՝ Կանադայում նույնպես հայտնի հրաձիգ Ասատուր Ավետիքյանից ստացել է հայեցի դաստիարակություն:
Վերջին տարիներին FAST DRAW-ում հասնելով զգալի հաջողությունների, հաղթելով մի շարք միջազգային մրցաշարերում և սահմանելով համաշխարհային մի շարք ռեկորդներ՝ Մայքը, որ Կանադայի քաղաքացի է և հանդես է գալիս Կանադայի դրաշի ներքո, չի մոռանում յուրաքանչյուր իր հաղթանակից հետո ծածանել նաև Հայաստանի եռագույնը:
Դեռ 2013-ին Մայք YUKON Ավետիքյանն ընդգրկվել էր աշխարհի 15 ամենաարագ հրաձիգների ցուցակում: Պետք է նշել, որ Մայքը այդ ցուցակում հայկական ազգանուն ունեցող առաջին հրաձիգն էր FAST DRAW մարզաձևի 150-ամյա պատմության մեջ:
Այսօր Կանադայում Մայք Ավետիքյանին ճանաչում են շատերը և ճանաչում են որպես հայազգի հրաձիգ: Մայքն ընդամենը մեկ անգամ է եղել Հայաստանում 1989թ., երբ դեռ երեխա էր, և մոտ ժամանակներս ցանկություն ունի նորից այցելել հայրենիք, մոտիկից շփվել հայրենակիցների հետ և պատմել իր հաջողությունների մասին:
11198647_10204961542853119_1782303081_n
11195278_10204961544453159_1372453337_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *