Մարտունիում վիրավորված երեխաներին վիրահատում են

timthumb

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է: Վիրավոր երեխաներից մյուսը զոհված Վաղինակ Գրիգորյանի եղբայրն է՝ Գևորգ Գրիգորյանը։ Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բուժքույրը ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց, որ երեխային այս պահին վիրահատում են։ Բուժքույրը նշեց, որ երեխան ազդրի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։

«Չեմ կարող ասել՝ երեխայի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, որովհետև դեռ վիրահատություն է կատարվում։ Մյուս երեխային Մարտունիում, կարծեմ, վիրահատում են»,- ասաց բուժքույրը։

Նշենք՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *