Հունիսի 22-ի դրությամբ արտահանվել է 27.276 տոննա թարմ պտուղ–բանջարեղեն

ՀՀ ԳՆ

Ընթացիկ տարում Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներնավելացել են: Այսպես, հունիսի 22-ի  դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան27. 276 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակի 24.146տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, արտահանվել է 2708 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791տոննայի դիմաց, 982 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց, 9053 տոննա կաղամբ` նախորդ ամբողջ տարվա 3004 տոննայի դիմաց, 895 տոննա լոլիկ`նախորդ ամբողջ տարվա 219 տոննայի դիմաց, 2325 տոննա վարունգ՝  նախորդ ամբողջտարվա 416 տոննայի դիմաց և 146 տոննա դդմիկ՝  նախորդ ամբողջ տարվա 53 տոննայիդիմաց:

Բացի այդ, 2015 թվականի այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 909 տոննավաղահաս կարտոֆիլ (այս տարվա բերք)`  2014 թվականի նույն ժամանակահատվածի 485տոննայի դիմաց, ինչպես նաև 2056 տոննա բողկ ու ճակնդեղ` նախորդ ամբողջ տարվա1030 տոննայի դիմաց:

Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվում է ՌուսաստանիԴաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և Լեհաստան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *