Մրգի և բանջարեղենի բերքն առատ է լինելու

11377158_1025068770850074_7046208285588817210_n

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի՝ նախորդ նիստում տված հանձնարարության համաձայն հաղորդումով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նախ անդրադարձել է այս գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին և դրանց պատճառած վնասներին՝ նշելով, որ բոլոր համայնքներում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը: Այնուհետև նախարարն ընդհանուր առմամբ դրական է գնահատել գյուղատնտեսական տարին: Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրևի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել, ինչի շնորհիվ առատ կլինի մրգի և բանջարեղենի բերքը: Հաջողությամբ սկսված բերքահավաքը շարունակվում է ամբողջ թափով: Բավականաչափ միրգ և բանջարեղեն է արտահանվում հարևան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն: Գյուղատնտեսության նախարարի խոսքով լավ արդյունքներ են ակնկալվում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերից:

Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունը՝ 1021 հատ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ առաջին հերթին ձեռք բերվելիք կայանների վերաբերյալ:

Հաստատելով օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *