Արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղեն և 161 հազար տոննա պտուղ

ՀՀ ԳՆ

Հանրապետությունում շարունակվում են գյուղատնտեսական մթերքների բերքահավաքի աշխատանքները։  

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հուլիսի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով` արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղենի համախառն բերք, որից շուրջ 68 հազար տոննա լոլիկ:

Հանրապետությունում արտադրվել են նաև ավելի քան 70 հազար տոննա բոստանային մշակաբույսեր (սեխ, ձմերուկ) և շուրջ 76 հազար տոննա կարտոֆիլ:

Այսօրվա դրությամբ` օպերատիվ տվյալներով արտադրվել է նաև շուրջ 161  հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 103 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 14 հազար տոննայով:  

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *