Այսօր կայացել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբակային մրցաշրջանի վիճակահանությունը: Ադրբեջանական «Գաբալա» թիմի մրցակիցն է Դորտմունդի «Բորուսսիա» թիմը: Ադրբեջանցիների մոտ արդեն իսկ մեծ հարց է առաջացել՝ արդյոք Մխիթարյանը «Բորուսսիայի» կազմում կմեկնի Բաքու: Կարծում եմ առաջիկայում թե ադրբեջանական և թե հայկական մամուլը կփորձի Հենրիկից կորզել այս հարցի պատասխանը, սակայն վստահ եմ, որ Մխիթարյանն իրեն հատուկ զսպվածությամբ կպատասխանի լրատվամիոցների հարցերին ու կհիսաթափեցնի սկանդալային հայտարարություններ սիրողներին: Ամեն դեպքում շատ գեղեցիկ կդիտվի Մխիթարյանի կողմից դարպասի գրավումը Բաքվում: Մաղթենք Հենրիկ Մխիթարյանին հաջողություն:
Եկեք մեկ անգամ ևս հիշենք թե ինչպես են գերմանացի երկրպագուները վանկարկում Մխիթարյանի ազգանունը նրա խփած գոլից հետո.