Մոսկվայից ակտիվիստները հումանիտար օգնություն կուղարկեն ԼՂՀ բնակչության համար. Lifenews.ru (լուսանկարներ)

timthumbՄոսկվայում «Руки Помощи» բարեգործական հիմնադրամի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և իրավապաշտպանները որոշել են աջակցության կենտրոն բացել ԼՂՀ` ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչության համար: Այս մասին գրել է Lifenews-ը:

Նախաձեռնության հեղինակը «Руки Помощи» բարեգործական հիմնադրամի նախագահ Պապին Ապրոյանն է, ում միացել են նաև ՌԴ-ում գործող հասարակական և բարեգործական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ: ԼՂՀ-ում շատերը հարազատներ և ընկերներ ունեն, որոնք հաղորդել են, որ իրենց աջակցություն է հարկավոր. առաջին հերթին դեղորայք, հագուստ, գումար:

Աջակցության կենտրոն կազմակերպելու գաղափարն առաջ է եկել Լեռնային Ղարաբաղում դպրոցի արկակոծման մասին հայտնի դառնալուց հետո:

Ակտիվիստները մտադիր են սոցցանցերում հանդես գալ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչով: Գործին միացել են նաև իրավապաշտպաններ, որոնք իրենց գնահատականը կտան զինվորականների` խաղաղ բնակչության հանդեպ կատարված գործողություններին:

Այժմ նախաձեռնող խումբը քննարկում է հումանիտար օգնության փոխադրման տարբերակները. հավանաբար անհրաժեշտ իրերը ԼՂՀ կուղարկվեն ինքնաթիռով:

Հումանիտար օգնության կենտրոնի հասցե՝ ք. Մոսկվա, Լենինգրադսկի պողոտա, 37 շենք, 6-րդ կորպուս,

Միջոցների հավաքագրման հաշվեհամար՝ 4276400024050313 (Սբերբանկ), պատասխանատու անձ՝ Լիանա Տիգրանովնա

Կոնտակտային հեռախոսահամարներ`

8 966 055 99 88
8 966 055 99 22
8 966 055 99 33
8 966 055 99 66

12966045_994039654023730_257541123_n

12957265_994044170689945_62180804_n

12910413_994039750690387_1402293566_n

12939657_994039947357034_918798935_n

12919015_994039820690380_1864318613_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *