NASA-ն ներկայացրել է ռոբոտների կողմից Արեգակնային համակարգի նվաճման ծրագիրը

defaultNASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնի փորձագետները նկարագրել են սցենարը, որի համաձայն, իրենց կարծիքով, Արեգակնային համակարգը, մասնավորապես՝ Լուսինը, կարող է յուրացվել ռոբոտների կողմից: Այս մասին գրում է Lenta-ն:

Գիտնականների մոդելավորումը ցույց է տվել, որ ռոբոտների հաջողակ ինքնավար գաղութի ստեղծման համար բավարար է 20 տարվա ընթացքում Լուսին հասցնել նվազագույնը 12 տոննա օգտակար բեռ: Այն Երկրից կառավարվող ռոբոտների գաղութ պետք է լինի: Լուսնի եւ աստերոիդների ռեսուրսները թույլ կտան հետագայում անցնել ինքնուրույն գոյության:

 Մասնագետների կանխատեսմամբ՝ մի քանի տասնամյակ անց Լուսնի վրա արդյունաբերական արտադրության ծավալը, առանց լրացուցիչ ներդրումների ներգրավման, միլիոնավոր անգամներ կգերազանցի ԱՄՆ-ի արդյունաբերական ներուժը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *