«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից

g_image
Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

«Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Նա է տեղյակ պահել: Դե ֆակտո հանված է, դե յուրե՝ արվում են իրավաբանական ձևակերպումները»,- ասաց նա:

Ա. Հարությունյանի խոսքով, գործարանի գույքը գրավադրումից հանելով՝ հնարավոր կլինի աշխատակիցների կուտակված պարտքը մարել 1-2 ամսվա ընթացքում:

Նաիրիտցիներն այսօր առավոտյան հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ, իսկ այժմ նրանք Ազգային ժողովի դիմաց են: Նրանց է մոտեցել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը, իսկ նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ երկօրյա նստացույց արեցին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *