Երբ և ինչ ընդգրկվածությամբ պայքարել կոնկրետ խախտումի տեսակի դեմ՝ որոշվում է բազմաթիվ գործոններով և ոչ թե քմահաճույքով

11223310_1103874796307417_404957349517102024_n

Երեկվանից ֆեյսբուքահայության ամենաքննարկվող թեմաներից է դարձել հողմապակու (պարբրիս) թաղանթապատման սահմանափակումը։ Առաջադրվող հարցերը հիմնականում հետևյալն են՝
1. Ինչու՞ մինչ այժմ չէր կիրառվում այդ սահմանափակումը։
Բանն այն է, որ երբ ՃՈ սկսում է կիրառել օրենքի պահանջները տառացիորեն, նույն ֆեյսբուքում աղմուկ աղաղակ է բարձրանում (ես մի փոքր հոծ գիծը տրորել էի ինձ անխնա տուգանեցին…)։ ՃՈ–ն բացի տուգանելուց ունի նաև նախազգուշացնելու պրակտիկա։ Երբ և ինչ ընդգրկվածությամբ պայքարել կոնկրետ խախտումի տեսակի դեմ որոշվում է բազմաթիվ գործոններով և ոչ թե քմահաճույքով ինչպես ներկայացվում է ֆեյսբուքում։ Դրանցից է վթարների պատճառների վերլուծությունը (ընդ որում օրինակ Վրաստանում ոստիկանությունը նման վերլուծություն չի իրականացնում)։
2. Արդյո՞ք այս մոտեցումը կկիրառվի բոլորի նկատմամբ, թե կլինեն արտոնյալ վարորդներ։
21-րդ դարում՝ երբ ցանկացած քաղաքացու ձեռքին կա մի քանի տեսախցիկներով հեռախոսներ, երբ սելֆիները դարձել են կենսակերպ այս հարցադրումը առնվազն տարօրինակ է։ Հարգելիներս, ինչպե՞ս է պարտակվելու Երևանով օրը ցերեկով երթևեկող թաղանթապատ մեքենան։ Տեխնիկապես նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դա անհնար է թաքցնել։ Ավելին՝ սիրով կսպասեմ նման մեքենաների լուսանկարներին և նման դեպքերի բացահայտման գործում ակնկալում եմ հասարակության աջակցությունը։

Նարեկ Մալյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *