Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են երկրի քաղաքացիներին

12274630_511935935648944_5658168694066425063_n

Այսօր տղի ունեցավ «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման համաժողովը
Հարգելի՛ ներկաներ և հարգարժան հյուրեր. նախևառաջ ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում ներկա և մասնակից լինելու համար:
Այսօր ես ցանկանում եմ խոսել քաղաքացիական հասարակության մասին նոր Սահմանադրության համատեքստում:
Քաղաքացիական հասարակությունն այն բաց, պլյուրալիստական հասարակությունն է, որը հարաբերականորեն անկախ է պետությունից, բաղկացած է ազատ և պատասխանատվություն կրող անհատներից, որոնց ինքնուրույն գործունեությունն ուղղված է համընդհանուր քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ խնդիրների լուծմանը:
Այն կարելի է համարել հասարակության զարգացման աստիճան՝ իրեն բնորոշ որոշակի ինստիտուտների և հարաբերությունների առկայությամբ:
Քաղաքացիական հասարակությունը ենթադրում է որոշակի քաղաքական համակարգի առկայություն և չի կարող գոյություն ունենալ ցանկացած վարչակարգի պայմաններում:
Քաղաքացիական հասարակությունը ազատ քաղաքացիների և կամավորության սկզբունքով ձևավորված միությունների և կազմակերպությունների ինքնադրսևորման ոլորտն է: Այսպիսի հասարակություններում պետական իշխանության միջամտությունը քաղաքացիների, կազմակերպո՝ւթյունների ու միությունների գործունեությանը սահմանափակված է և կարգավորվում է համապատասխան օրենքներով:Բնականաբար, վերը նշված օրինաչափություններից դուրս չէր կարող լինել նաև մեր պետությունը։
Ծայրահեղ անհրաժեշտություն է առաջացել ինտենսիվությամբ ուսումնասիրել քաղաքացիական հասարակության, պետության, իրավական համակարգի՝ հատկապես սահմանադրաիրավական կարգավորման ծագումնաբանությունը, համակարգային հակամարտություններից զերծ մնալու նպատակով։ Հենց այս հարցերի լուծմանն է ուղղված Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը:Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են երկրի քաղաքացիներին:Այս սահմանադրությունն հնարավորինս խոչընդոտներ է ստեղծում վատ կառավարության համար և հնարավորություն է տալիս քաղհասարակությանը ինքնարտահայտվել:
ե՞րբ է դժգոհող հասարակությունը վերածվում բողոքավոր զանգվածի։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ սահմանադրաիրավական կարգավորման անհավասարակշռված համակարգի արդյունքում բացակայում է իրավական համակարգի աստիճանակարգի ամբողջական և փոխադարձ կապվածությունը, իշխանությունների բաժանման անհավասարակշռված համակարգում ձևավորված չեն լինում և լիարժեք չեն գործում պետական իշխանության ինստիտուտները, առկա է լինում քաղաքացիական իրազեկվածության և քաղաքացիական ինքնագիտակցության անբավարար կամ ցածր մակարդակ, քաղաքացիական հասարակության չձևավորված մտածելակերպ։ Անհամաձայնության դրսևորման յուրաքանչյուր կոնկրետ դեպքն ու չափանիշները պետք է նկարագրվեն սահմանադրաիրավական նորմերով, այստղ իշխանությանը հնարավորություն կտա հակամարտությանը տալ իրավական որակում և գտնելու խնդրի լեգիտիմ լուծումներ։Սահմանադրականության կայացման հիմնախնդրի համալիր լուծման տեսանկյունից էական արժեք ունեն նաև քաղաքացիական հասարակության ձևավորման հեռանկարները:
Արդի սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը վկայում է, որ, թերևս առաջին անգամ փորձ է արվում ձերբազատվել զուտ «ստանդարտ» մոտեցումներից և ապահովել հնարավորինս համակարգված ու համալիր գործընթաց, համարժեք հաշվի առնել հայրենական իրավական մշակույթի, քաղաքական զարգացումների ու միտումների ողջ տրամաբանությունը, ժողովրդավարության հենքով ձևավորված միջազգային փորձն ու միջազգային իրավական չափանիշները:
Ա.Ժ. Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր
«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման փոխնախագահ
Նարեկ Մարտոյան

Նարեկ Մարտոյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *