Բոլորն էլ ձգտում են վերարտադրման

10649893_677920928943594_2439614501188658693_n

Վերջին շրջանում ամենաքննարկվող ներքաղաքական թեման վերաբերում է սահմանադրական փոփոխությունների նախագիծին: Նախագծի վերաբերյալ հնչում են տարբեր կարծիքներ, տարբեր առաջարկություններ:

Տեսակետները հիմնականում կարելի է բաժանել երկու խմբի՝ 1) փոփոխությունների նախագիծը ընդունելի է և առաջընթաց է ապահովվում, սակայն նաախագծի նախնական տարբերակում կան թերի կետեր, որոնք անհրաժեշտ է փոփոխել: Այս տարբերակն արտահայտողները քննարկման կողմանկից են և խնդիրը տեղափոխում են բովանդակային դաշտ: 2) Սահմանադրության նախագիծը ընդունելի չէ, քանի որ այն հիմք է ծառայում իշխանությունների վերարտադրության համար: Այս տարբերակն արտահայտողները քննարկման կողմնակից չեն և փորձում են հասնել նրան, որ սահմանադրության նոր տարբերակըտապալվի:

Անդրադառնալով առաջին տեսակետին, կարող ենք նշել, որ սահամանդրության նախնական տարբերակում կան բազմաթիվ վիճելի կետեր, որոնք հստակեցման անհրաժեշտություն ունեն: Դրա համար հարկավոր է ոչ միայն խորը մասնագիտական վերլուծության արդյունքում վերախմբագրվել մայր օրենքի նախագծի դրույթները, այլև գործնականում ի ցույց դնել այդ դրույթների առավելությունն առկա սահմանադրության դրույթների համեմատությամբ:

Բացի այդ լուրջ խնդիր է, որ աահմանադրության նախագիծը մատչելի դառնա հասարակական լայն շրջանակների համար, քանի որ երկրի բնակչության ահռելի մասը պատկերացում չունի, թե իրենից ինչ է ներկայացնում սահմանադրությունը, և շատերի մոտ արմատացած է այն համոզմունքը, թե սահմանադրությունը տեղ է գրավում շարքային օրենքների ցանկում: Այս առումով կարիք կա քննարկումների հետ մեկտեղ օգտվել առիթից և աշխատանքներ տանել մարդկանց իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու գործում:

Երկրորդ տեսակետի վերաբերյալ, թե սահմանադրության նոր տարբերակը նպաստում է իշխանությունների վերարտադրմանը, կարելի է նշել, որ ցանկացած իշխանություն ձգտում է վերարտադրվել լինի դա Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, թե մեկ այլ երկրում: Յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն նույնպես ձգտում է վերարտադրվել. արդյունքում ոչ միայն իր դիրքերը չզիջել այլ ուժերի, այլև` հասնել իշխանության: Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած քաղաքական ուժ, լինի դա ընդդիմության բաղկացուցիչ մաս, թե իշխանության, ձգտում է իշխանության և դա պարզ օրինաչափություն է: Այլ է խմնդիրը, թե որքանով է քաղաքական ուժերին հաջողվում ժողովրդի կողմից ստանալ վստահության քվե:

Եթե խնդիրը դիտարկենք այլ կողմից, ապա կարեի է փաստել, որ այն ուժը, որը քաղաքացիների մեծամասնության վստահությունն է վայելում, կարող է պահել իշխանությունը կամ իշխանության գալ՝ անկախ կառավարման համակարգի փոփոխությունից:

Այս տեսակետից խորհրդարանական կառավարման համակարգը, որին անցումը նախատեսվում է սահմանադրական փոփոխություններով, վերարտադրման և իշխանության մոնոպոլացման ավելի քիչ հնարավորություններ է ստեղծում, քան կիսանախագահական համակարգը, քանի որ կիսանախագահական համակարգի դեպքում մեկ քաղաքական ուժը կարող է ստանալ և նախագահի, և վարչապետի, և ԱԺ նախագահի պորտֆելները: Սակայն սահմանադրության նոր նախագծով սահմանված խորհրդարանական համակարգի պայմաններում պետության գլխի՝ նախագահի պորտֆելը զբաղեցնող անձնավորությունը ընտրվելու է նաև ՏԻՄ ներկայացուցիչների՝ ընտրիչների կողմից, և կուսակցական գործունեություն չի իրականացնելու՝ չնայած այն հանգամանքին, որ նախագահի լիազրորությունները կրճատվում են, սակայն պահպանվում է նախագահի՝ որպես արբիտրի դերը կառավարման համակարգում:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ և նոր սահմանադրության կողմնակիցները և դեմ արտահայտվողներն ունեն աջակիցների մեծ զանգված: Նոր սահմանադրության տարբերակի վերաբերյալ որ մոտեցումն է առավել նախընտրելի, ցույց կտա համաժողովրդական հանրաքվեն:

Նարեկ Պողոսյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *