Ի՞նչ ակնկալել ռուսական կողմի հետ վերջին հանդիպումներից

10649893_677920928943594_2439614501188658693_n

Վերջին օրերին, երբ Հայաստանում ակտիվացավ ներքաղաքական կյանքը և բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր Բաղրամյան պողոտայում, ապա Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացների վրա, շարունակվում էին իրավիճակային փոփոխությունները արտաքին ասպարեզում:

Նախ և առաջ անհրաժեշտ է նշել, որ տարածաշրջանում տևական ժամանակ է, ինչ աշխարհաքաղաքական նոր գործընթացներ են ընթանում: Իրանի և վեցյակի կողմից ատոմային ծրագրի շուրջը համաձայնության համաձայնության գալը նոր հորիզոններ է բացում Հայաստանի համար Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու և համատեղ նոր ծրագրեր զարգացնելու համար:

Բացի այդ տարածաշրջանում ակտիվացել են իսլամական ռադիկալ ուժերը, որոնք իրենց մարմնավորումն են ստացել Իսլամական պետության տեսքով: Իսլամական պետությանը շարունակաբար աջակցում է Թուրքիան, սակայն մյուս պետությունները զգում են Իսլամական պետությանը կանգնեցնելու անհրաժեշտություն, և Իսլամական պետության դեմ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն է ստանում Հայաստանը՝ որպես քրիատոնեա երկիր:

Մյուս կողմից վերջին շրջանում թե Չինաստանի, և թե Ռուսաստանի կողմից ավելի ու ավելի է կարևորվում «Նոր մետաքսի ճանապարհ» տրանզիտային ուղու ստեղծման անհրաժեշտությունը և ուշագրավ է, որ Չինաստանը այդ ուղու մի հատվածն է համարում Հայաստանին:

Կարող ենք նշել, որ տարածաշրջանում ֆունդամենտալ իսլամիզմի աճի, Իրան-վեցնյակ համաձայնության, «Նոր մետաքսի ճանապարհ» տրանզիտային ուղու ստեղծման, «Թուրքական հոսք» ռուսական գազատարի կառուցման տապալման, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածության պահպանման և ռուսական քաղաքականության արևելյան ուղղության ակտիվացման ֆոնին, Ռուսաստանը փորձում է նորովի կառուցել իր հարաբերությունները տարածաշրջանի երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի հետ: Ռուսաստանը այս հարցում հաշվի է առնելու, որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկրի ներսում ծավալված սոցիալական շարժման ծավալման հետ մեկտեղ մի նոր մակարդակի է բարձրանում Հայաստանի դերը:

Իրադարձությունների այս պրիզմայի ներքո պետք է դիտարկել այն հանգամանքը, որ նախօրեին Ռուսաստան էին մեկնել նախագահ Սարգսյանն ու վարչապետ Աբրահամյանը: Պատահական չէ, որ BRICS-ի, Եվրասիական տնտեսական միության և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը իր ելույթում բարձրացրել է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս:

Չի բացառվում, որ բանակցությունների ժամանակ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման հարցին են անդրադարձել նաև երկու երկրների վարչապետները:

Ակնհայտ է, որ վարչապետները քննարկման ժամանակ անդրադարձել են էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ Հայաստանում տեղի ունեցող բերջին իրադարձություներին և լուծումներ փնտրել ստեղծված էներգետիկ փակուղուց դուրս գալու համար: Կարելի է ենթադրել նաև, որ վարչապետները բանակցել են նաև ռազմական, առևտրա-տնտեսական, ինտեգարացիոն համագործակցությունը խորացնելու հարցերի շուրջ:

Մնում է հույս հայտնել, որ այս հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր դեր կունենան Հայաստանի տնտեսական կյանքը աշխուժացնելու գործում և առաջիկայում տեսանելի կլինեն բանակցությունների արդյունքները:

Նարեկ Պողոսյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *