ՓՄՁ-ների օդերը կբացվեն

10649893_677920928943594_2439614501188658693_n

ՓՄՁ ոլորտը Հայաստանի պայմաններում հատուկ հոգացության կարիք ունի և անհրաժեշտ է, որ ոլորտի ներկայացուցիչներին պարբերաբար աջակցություն տրամադրվի: Բացի այդ կարևոր է, որ Հայաստանի և այլ երկրների փոքր և միջին ձեռնարկատերերի միջև համագործակցություն և փորձի փոխանակում լինի՝ անհրաժեշտ առաջընթաց ապահովվելու համար:
Ոլորտի զարգացման և մրցունակության զարգացման տեսանկյունից «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020 թվականներ)» միության ծրագիրը նոր հնարավորությունն է բացում:

Այս ծրագիրը, որի մասին համաձայնագիրը հավանության է արժանացել գործադիրի կողմից, ստեղծվել է Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2013թ. դեկտեմբերի 11-ի No 1287/2013 Կանոնակարգով (ԵՄ), որով հաստատվել է Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME) (2014-2020):

ԵՄ No 1287/2013 Կանոնակարգի 6.1 հոդվածի համաձայն՝ այն երկրները, որոնք ընդգրկված են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում, կարող են մասնակցել ծրագրին այն դեպքում, եթե համաձայնագրերը և ընթացակարգերը դա թույլ են տալիս՝ համաձայն Միության ծրագրերում ամրագրված համապատասխան Շրջանակային համաձայնագրերով այդ երկրների մասնակցության ընդհանուր սկզբունքների, ընդհանուր դրույթների և պայմանների, Ասոցացման համաձայնագրերի և Ասոցացման խորհրդի որոշումների արձանագրությունների:

Հայաստանը մասնակցելու է ծրագրին՝ բացառությամբ ֆինանսական գործիքների: Ծրագրի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանի կողմից Եվրոպական միության բյուջե տարեկան վճարվող անդամավճարը 2016-2017թթ. ժամանակահատվածի համար կազմելու է 78 868 եվրո, իսկ մյուս մասի համար (2018-2020թթ.) ամենամյա ֆինանսական մասնաբաժինը հաշվարկվելու է 2017թ. ընթացքում: ՀՀ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) պատրաստակամություն է հայտնել հատկացնել համապատասխան միջոցներ՝ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության համար նախատեսված անդամավճարը վճարելու համար:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ներկայացված ծրագրային առաջարկը դրական գնահատական է ստացել և Եվրահանձնաժողովի կողմից առաջարկվել է կնքել դրամաշնորհային համաձայնագիր, ինչը նշանակում է, որ ծրագրին անդամակցելու դեպքում Հայաստանի ՁԵՑ-ի գործունեության համաֆինանսավորումը երաշխավորված է լինելու առաջիկա 5 տարիների ընթացքում:

Նշենք, որ որպես ծրագրի հիմնական նպատակ է նշվում հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին ԵՄ-ին կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից օգտվելու հնարավորության ընձեռումը: Ծրագրին մասնակցությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակներում` էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջինիս գործունեության արդյունավետությունը, դիմել ամենամյա ERASMUS երիտասարդ ձեռներեցների ծրագրին և ձեռներեցության խթանման նմանատիպ այլ ծրագրերին:

Բացի այդ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հայաստանյան կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել ծրագրի շրջանակներում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին:

Ծրագիը նախատեսում է նաև, որ Հայաստանի մասնակցությունը ծրագրին շարունակաբար ենթարկվելու է մոնիթորինգի` համապատասխան հանձնաժողովի և Հայաստանի մասնակցությամբ: Հայաստանը Հանձնաժողովին ներկայացնելու է համապատասխան հաշվետվություններ և այդ համատեքստում մասնակցի ԵՄ-ի կողմից նախատեսված կոնկրետ միջոցառումներին:

Այսպիսով կարող ենք նշել, որ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020 թվականներ)» միության ծրագրին Հայաստանի մասնակցությունը ՓՄՁ ներկայացուցիչների համար որոշակի առումով նախադրյալներ կստեղծի մեղմել ոլորտում առկա դժվարությունները:

Նարեկ Պողոսյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *