Շարունակում ենք օգնել…

1929791_10208527433453703_4528006235391859076_n

Սիրելի համաքաղաքացիներ, բարի մարդիկ…
Ընդամենը օրեր առաջ այցելեցինք անապահով ընտանիքներից մեկին, որն ապրում էր ծայրահեղ ծանր պայմաններում:
Տանը փոխարինելու էր եկել ժանգոտ ավտոտնակը, իսկ այդտեղ ապրում են 2 անչափահաս տղա երեխաներ՝ 4 ամսական և 1,5 տարեկան, ապագա հայ զինվորներ:
Քիչ առաջ զանգահարեցինք երեխաների մայրիկին, ով մեզ փոխանցեց բառացիորեն հետևյալը.
— Փայտը շուտով կվերջանա, երեխաներն ունեն հագուստի խնդիր, պամպերսի կարիք: Սնունդը նույնպես խնդիր է…
<<Նարվա>> շախմատի դպրոցը Հունվարի 17-ին կրկին այցելելու է այս ընտանիքին:
Հավաքում ենք փայտ, սնունդ, մանկական հագուստ և տակդիրներ(Պամպերս):
Ովքեր կցանկանան կարող են միանալ մեր նախաձեռնությանը:
Հեռ. 094 96 69 87, 095 82 47 78

Նարեկ Վարազդատյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *