Մեկնարկեց «Քաղաքապետի գավաթ» արագ շախմատի մրցաշարը

aNgZPRgc3O8SyOEBN1slfmBb9t

Նոյեմբերի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի շախմատի դպրոցում մեկնարկեց «Քաղաքապետի գավաթ» արագ շախմատի մրցաշարը:
Այս մրցաշարն իր յուրահատուկ անցկացման ձևով տարբերվում է մյուս մրցաշարերից:
Կանոնադրությունը հետևյալն է.
Մրցաշարն անցկացվում է 6 փուլով, յուրաքանչյուրի ժամանակ խաղացվում են 9 տուրեր:
Հաշվարկվելու են 4 փուլերի արդյունքում լավագույն արդյունքները:
1-ից 10-րդ տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են նվաճելու հանդես գալու եզրափակիչ փուլում:
Հայաստանի լավագույն 10 շախմատիստներ նույնպես կստանան եզրափակիչ փուլի ուղեգրեր:
Երևանի շախմատի ֆեդերացիան իր կողմից 4 շախմատիստի ևս կտա իրավունք եզրափակչում մասնակցելու:
Եզրափակիչ փուլին կմասնակցեն 24 շախմատիստներ:
Այնուհետև կձևավորվեն խմբեր, որից հետո նոկաուտ համակարգով պարտվողը կլքի մրցասպարեզը:
Երեկ կայացած 1-ին մրցաշարի արդյունքներով ընդգծվեցին առաջատարները.
1. Սուրեն Պողոսյան (ՖՎ) — 7,5
2. Զավեն Անդրիասյան (ԳՄ) — 7,5
3. Դավիթ Շահինյան — 7
4. Մարտիրոսյան Հայկ (ՖՎ) — 6.5
5. Պետրոսյան Տիգրան Ս. (ՄՎ) — 6,5
6. Սարգսյան Շանթ (ՖՎԹ) — 6
7. Հայրապետյան Հովիկ (ԳՄ) — 6
8. Բաղդասարյան Վահե (ՄՎ) — 6
9. Դանիելյան Վահե — 6
10. Մաճկալյան Հայկ — 6
Պետք է նշել նաև, որ շատ ուժեղ կազմ էր հավաքվել:
Իսկ մրցաշարի տնօրենն ու գլխավոր մրցավարը միջազգային կարգի վարպետ, Երևան քաղաքի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Նորայր Քալանթարյանն էր, հենց ում շնորհիվ էլ մրցաշարն աչքի ընկավ գերազանց կազմակերպվածությամբ:

Նարեկ Վարազդատյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *