Այն մասին, թե ինչու եմ «Այո» ասելու Դեկտեմբերի 6-ին…

12088474_10207895200208267_8825036116842727847_n

Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ավելի արդյունավետ կլինի խորհրդարանական կառավարման մոդելը, և հիմա, եթե դա առաջարկվում է, ի՞նչ տարբերություն, թե ով է առաջարկողը: Կարևորը, որ այն երկրի կառավարումն ավելի արդյունավետ, իսկ որոշ ոլորտներ ավելի անկախ կդարձնի, իշխանությունը կապակենտրոնացվի, ընդդիմության դերը կբարձրանա (չնայած «ոչ»-ականները հակառակ կարծիքի են), հասարակական գործունեություն ծավալողներին ավելի լավ հնարավորություններ կընձեռի (ստորագրահավաքների միջոցով հարցը ԱԺ քննարկման դնելու կետը) և այլն: Չընդունել դրական փոփոխությունները միայն այն բանի համար, որ դրանք առաջարկողը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-են՝ առնվազն անլուրջ է: Մենք պիտի երկրի և ժողովրդի շահի մասին մտածենք, ոչ թե անձնական խնդիրներ լուծենք:
Զարմանալի է նաև այն հանգամանքը, որ որոշ քաղաքական ուժեր, կողմնակից լինելով խորհրդարանական կառավարման համակարգին, այսօր ակտիվ դերակատարում ունեն «ոչ»-ի ճամբարում:
«Ոչ»-ական ընկերներս իհարկե կասեն, թե նոր սահմանադրության միջոցով ՀՀԿ-ն վերարտադրվելու է: Ներողություն, բայց ինչ է՝ գործող սահմանադրության միջոցով ՀՀԿ-ն չի կարո՞ղ վերարտադրվել:

Նարեկ Վարազդատյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *