«Նարվա» շախմատի դպրոցն իր ջերմությունը փոխանցեց հերթական անապահով ընտանիքին…

12417808_10208513697710318_4481914159526235763_n

Այսօր մեզ համար շատ նշանակալի օր էր…
«Նարվա» ընտանիքն այցելեց սոցիալապես անապահով ընտանիքներից մեկին…
Մեզ էր միացել նաև քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը, ում անչափ շնորհակալ ենք…
Այն ինչ ինքներս տեսանք, թող երբեք ոչ ոք չտեսնի իր աչքով, չզգա իր մաշկի վրա…
Ամուսիններն ապրում էին մի ժանգոտ, կիսախարխուլ ավտոտնակի մեջ, ինչն առաջին հայացքից ավելի շատ հիշեցնում էր մեկուսացված, անտեսված մի քանի ժեշտի կոնստրուկցիա, քան թե բնակատեղի:
Երեխաներից մեծը 1 տարեկան 5 ամսական էր, փոքրն ընդամենը 4 ամսական:
Բնակարանի նմանեցված ժանգոտ վագոնի կենտրոնում դրված էր սովետական տարիների խողովակային վառարան, ինչի մեջ արդեն հանգչում էր վերջին փայտից բոցկլտացող կրակը…
Ունեին ընդամենը 1 անկողին, որի վրա տեղավորվում էին ամուսինները, 2 երեխաները և ամուսնու մայրը…
Հոսանքի վարձի խնդիր ունեին, ինչը հենց տեղում լուծվեց:
Ամուսինն ունի առողջական շատ լուրջ խնդիրներ, ինչի շնորհիվ չի կարողանում աշխատել:
Կարծես բախտի քմահաճույք էր. կրակը չհասցրեց մարել, քանի որ դպրոցի երեխաները մեկը մյուսի ետևից հասցրեցին համատեղ ջանքերով հավաքած փայտը…
Ընտանիքին նվիրաբերեցինք հագուստ, սնունդ, քաղցրավենիք և վառելանյութ:
Մեր ջերմությունը փոխանցեցինք անմարդկային պայմաններում ապրող այս ընտանիքին՝ խոստանալով, որ մեր հանդիպումները կլինեն շարունակական…
Օգնենք, եթե կարող ենք…
Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ ևս 1 ընտանիքի փրկեցինք սառնությունից, սովից, իսկ երեխաների 4 տարեկանը լրանալուն պես խոստացանք ընդունել դպրոց՝ անվճար հիմունքներով…
Աստված պահապան բոլորիս…

Նարեկ Վարազդատյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *