ԱԱԾ պաշտոնյան հանցավոր խմբի գործունեությունը համեմատեց Նաիրի Հունանյանի գործի հետ

timthumb

Նոր վտանգ լինելու մասին դեռևս տեղեկատվություն չկա, թեպետ չի բացառվում, որ խմբի անդամ կարող են լինել նաև այնպիսի անձինք, ովքեր դուրս են մնացել ԱԱԾ-ի ուշադրությունից:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով են պայմանավորված դեռևս շարունակվող ուժեղացված ծառայությունները:

(Կարդացեք նաև՝ Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով. ԱԱԾ պաշտոնյա)

Հարցին, թե արդյոք որևէ քաղաքական ուժի հետ կապ ունեի՞ն, ասաց. «Քաղաքական ուժերի հետ կապ այս պահին չենք տեսնում»:

ԱԱԾ պաշտոնյան այս դեպքը համեմատեց Նաիրի Հունանյանի գործի հետ: Նրա խոսքով՝ եթե Նաիրի Հունանյանը և մի քանի հոգի, ունենալով ընդամենը մի քանի ինքնաձիգ, կարողացան անել այն, ինչ արեցին, ուղղակի սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող էր անել այս խմբավորումը՝ ունենալով այս չափի զինամթերք:

Ըստ նրա՝ ԱԱԾ և ոստիկանություն գործողությունները տևել են մի քանի վայրկյան, և նրանք ընդամենը վայրկյանների ընթացքում են մտել այդ բնակարան:

Անդրադառնալով խուզարկության գործընթացին և այն բանին, թե ինչու ԱԱԾ-ին չի կապարակքնել տարածքն ու անարգել թույլ տվել լրագրողներին մուտք գործել բնակարան, Մ․ Համբարձումյանն ասաց. «Խուզարկությանը ներգրավված է եղել բնակարանի սեփականատերը, կազմվել է խուզարկության վերաբերյալ քննչական արձանագրություն, դրա մեջ մանրակրկիտ նշվել են բոլոր իրեղեն ապացույցները, որոնք կարևորություն են ներկայացրել քննության համար և առգրավվել են մեր կողմից։ Լրագրողները խուզարկության ընթացքում բնակարանում չեն եղել, դա փաստ է, և որևէ լրագրող, եթե կասի, որ ինքն այդտեղ գտնվել է, ես կարծում եմ՝ դա ընդամենը հերյուրանք կլինի կամ սուտ»։

Նրա խոսքով՝ լրագրողները բնակարան մուտք են գործել արդեն խուզարկության ավարտից հետո՝ բնակարանի սեփականատիրոջ, նրա քրոջ և դստեր թույլտվությամբ: Ըստ նրա՝ բնակարանը չի կնիքվել, քանզի կնիքվում է այն բնակարանը, որում դեռևս նախաքննական մարմինը գործողություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում ապագայում:

«Իսկ մենք նման անհրաժեշտություն չենք տեսել, քանի որ մեր կատարած գործողության արդյունքում մենք առգրավել ենք մեզ հետաքրքրող բոլոր իրերն ու առարկաները, որոնք գնահատել ենք, որ կապ ունեն գործի հետ»,- ասաց ԱԱԾ պաշտոնյան։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *