ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. էլ ինչ նվերներ է ստացել Վաղինակ Շուշանյանը ծնունդի կապակցությամբ

10154070_747797895255313_3622226845215693225_nԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. էլ ինչ նվերներ է ստացել Վաղինակ Շուշանյանը ծնունդի կապակցությամբ

Պարոյր Հայրիկեանից՝ ԱստվածաշՈնչ
Հայկ Բաբուխանյանից՝ ԵՄ դրոշ;
Ալեքսանդր Սարգսյանից՝ «Ժամանակակից բիզնես-էթիկա» երկհատորյակի երկրորդ հատորը ու 5000 դրամի ակտ;
Գալուստ Սահակյանից՝ Լարոշֆուկոյի գործերի ժողովածու, Ցիցերոնի կենսագրականը և ֆորմալ լոգիկայի դասագիրք;
Տիգրան Ուրիխանյանից՝ թափ-թազա կոստ;
Լևոն Զուրաբյանից՝ վալերյանկա, վալոկորդին և խուճապի դեմ պայքարի այլ դեղամիջոցներ;
ՀՅԴ խմբակցությունից՝ «Նեմեսիս» օպերացիայի սաունդտռեքը;
Լրագիր.ամ խմբագրությունից՝ թուուուուույն կասյակ;
Երևանի քաղաքապետարանից՝ Courvoisier Napoleon Fine Shampaigne կոնյակ՝ իրա բաժակով, բանով;
Գագիկ Խաչատրյանից՝ զեղչի քարտ Մեգասպորտ խանութներում գնումների համար;
Արտաշես Գեղամյանից՝ «Հայաստանը Մաքսային Միությունում. անշրջելի փոփոխությունների սկիզբն Անդրկովկասում» գիրքը;
Զորի Բալայանից՝ 17-էջանոց շնորհավորական բացիկ;
Սամվել Ալեքսանյանից՝ աժժ ջան, կներես, նվերը թողել եմ կնոջս ավտոյում;
Սուրեն Սուրենյանցից՝ 3 տարի առաջ պարտք տված 3000 դրամը;
Գագիկ Ծառուկյանից՝ ոչ մի բան, գնացեք ձեր էն կարկառուն քաղաքական գործիչներից նվեր ստացեք;
Արմեն Աշոտյանից…ըըը… իրան չեն հրավիրել

Նիկոլայ Թորոսյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *