Հոկտեմբերի 11-ից 17-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ

11277_medium

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հոկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատժիչ գործողությունների:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *