Պատկերացնում եմ՝ ինչ վայնասուն էր բարձրանալու, եթե Պուտինը Հայաստան ուղարկեր իր ֆինանսների նախարարին

10940484_10153120283944273_2520406101196409827_n
Պատկերացրեք մի իրավիճակ. Օբաման հայտարարել է, որ «1915 թվականի ապրիլի 24-ը մարդկության պատմության ամենահավոր ու ամենաողբերգական էջերից մեկն է կապված հայերի գենոցիդի հետ։ Ցանկանում եմ եղբայրական Հայաստանին բարություն, խաղաղություն ու բարօրություն»։ Հայտարարությունից բացի Օբաման հայտարարում է, որ գալիս է Հայաստանի ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելու մահացածներին։ Իսկ Թուրքիա ուղարկում է Սենատի խոսնակին։
Դրա հետ մեկտեղ Պուտինը Հայաստան ուղարկում է իր ֆինանսների նախարարին, ոչ ինքն է գալիս, ոչ վարչապետը, ոչ խորհրդարանի խոսնակը, այլ ֆինանսների նախարարը։
Պատկերացրեցի՞ք։ Հիմա մոռացեք։ Քանի որ իրավիճակը հակադարձ հակառակն է։
Պուտինը երեկ հանդես եկավ շատ սուր հայտարարությամբ ի հիշատակ հայերի ցեղասպանության զոհերի, հայտարարել է, որ գալու է Հայաստան, իսկ Թուրքիա ուղարկելու է խորհրդարանի խոսնակին, մինչ Օբաման Հայաստան գալու ոչ միայն ցանկություն չունի, այլ նաև հրաժարվում է ընդունել ցեղասպանության փաստը։ Ու թող չլինի Օբամայի համար արդարացում, որ Գալիպոլի ԱՄՆ-ից ընդհանրապես ոչ ոք չի մեկնելու։ Քանի որ մեր տարածաշրջանային խառը կծիկում Պուտինը ունի կորցնելու իր «Հարավային Հոսքը» Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման դեպքում, ինչը ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանի համար հիմա ծայրագույն կարևոր է։ Սակայն պահեց իրեն շատ արժանի կերպով։ Մինչ ԱՄՆ-ն կուչ է եկել Օվկիանոսից այն կողմ, Ինջիրլիքով ու Իսլամական Պետություն կոչվածով արդարանալով՝ իրեն սարի բողկի տեղ դրած ժողովրդավարություն է խաղում, որը փաստացի իր համար կարևոր է միայն այն դեպքում, երբ ստանալիք չունի տվյալ երկրից։ Իսկ եթե ունի արդեն այլ պատմություն է։
Թուրքիայի դեպքում ընդունում է, որ 1,5 մլն հայ է զոհվել ազգային հողի վրա, բայց չի կոչում դա ցեղասպանություն, քանի որ… Թուրքիան դաշնակից է։ Սաուդյան Արաբիան աշխարհի ամենահավոր կրոնական բռնապետություններից մեկն է, սակայն ոչ մի քննադատություն, քանի որ Սաուդիտները լավ գործընկերներ են, նավթ են մատակարարուն ինչքան պետք է ու ինչ գնով պետք է։
Չեմ համակրում ոչ Պուտինին, ոչ Օբամային, ոչ Ռուսաստանին, ոչ ԱՄՆ-ին։ Համակրելը ընդհանրապես քաղաքական կատեգորիա չէ։ Բայց պատկերացնում եմ ինչ վայնասուն էր բարձրանալու, եթե առաջին պարբերության մեջ նշվածը իրականություն լիներ։ Ժամերի ընթացքում կհավաքվեր մի հոծ բազմություն Ռուսական դեսպանատունը պաշարելու կոչերով, ռազմաբազան ոչնչացնելու և այլն։ Ու չեմ տեսնում այժմ այդ վայնասունը Օբամայի նկատմամբ, ԱՄՆ դեսպանատան դիմաց ցույցի մասին չեմ լսում, ու նույնիսկ համակարգիչների դիմաց նստած մեգաքաղաքականության մասնագետների մեկնաբանություններ չեմ տեսնում, նրանց, ովքեր առավոտնից երեկո իրենց սրտացավ մարդասերների տեղ դրած Ուկրաինա են քննարկում, Պուտին քննադատում, Ասոցացում քարոզում և այլն։ Լուռ նստած են տներով։ Չջղայնանաս, Օբամա ձյաձյա, հնազանդ եմ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *