Մի բաժակ ջրում փոթորիկ անողը

timthumbԿան գործիչներ, ովքեր իրենց հակասական վարք ու բարքով ու հակահիգիենիկ գործունեությամբայնքան են հիասթափեցրել ու ձանձրացրել հանրությանը, որ վաղուց պետք է ճգնեին պատմության փոշիների տակ կամ որևէ մենաստանի մատուռում Բարձրյալից 24-ժամյա ռեժիմով մեղքերի թողություն խնդրեին: Սակայն մարդկանց այդ տարատեսակի մոտ երբեմն սադոմազոխիստական հակումներ են ի հայտ գալիս, և ժամանակ առ ժամանակ հանրությունընրանց հիշելու տհաճություն է ունենում:

Բոլորս հիշում ենք, թե ինչպես ժամանակին «Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ներողություն խնդրեց «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանից՝ նրա հասցեին իր իսկ հայտարարությունները հերքելով և, ըստ էության, ընդունելով, որ այդ մարդու մեծահոգության շնորհիվ ինքը շատ հաջողությունների է հասել: Այնուհետև, քիչ անց, դեռ կկուն չկանչած, քաղաքապետի թեկնածություն առաջադրեց Աբովյանում և կրկին սկսեց իր քաշից ու չափերից մեծ գործիչ իրեն երևակայել՝ արժանանալով անգամ սեփական կուսակցության արհամարանքին և հեռացմանը:

Եվ ահա, ներողությունների ու ձախողումների այս երկար շղթայից հետո մամուլում հարցազրույց է հրապարակվել, համաձայն որի՝ սնանկ ճանաչված «Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանն իր բիզնեսի ձախողման մեջ մեղադրում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին: Հետաքրքիր մոտեցում է, մարդը վարկեր է վերցնում, իր համար շքեղ կյանքով ապրում, բայց երբ գալիս է պարտավորությունները մարելու ժամանակը՝ մամուլում վայնասուն է բարձրացնում, թե ինձ սնանկացնում են: Նույնիսկ նրան պատկանած «Քինգ դելյուքս» ընկերության տնօրենի խոսքով՝ ընկերության սնանկացման միակ մեղավորը ինքը՝ Արթուր Հարությունյանն է:

«Մարդիկ, երբ վարկ են վերցնում, պատասխանատու են դառնում նաև այն մասով, որ պետք է վարկը մարեն: Փողը չի տրվում, որպեսզի գումարը վերցնես ու գնաս ու գույք գնես այլ երկրներում, հետո գաս, ասես՝ ինձ սնանկացրել են: Նա պետք է իր մեջ սխալները փնտրի, ոչ թե մեղադրի որևէ մեկին: Բիզնեսն ունի իր կանոնները: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, դրա միակ մեղավորը Արթուր Հարությունյանն է»,- ասում է նախկին «Քինգ դելյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը:

Ավելին ասելը պարզապես ավելորդ է: Երբ մարդը սեփական ձախողումները փորձում է ծածկել այլոց բարի համբավը և բարձր հեղինակությունը արատավորելու հաշվին՝ ուղղակի խղճահարություն է առաջացնում: Որովհետև Ծառուկյանը միշտ մնում է Ծառուկյան՝ տասնամյակներ շարունակվող հսկայական ներդրումներով ու բարեգործությամբ, իսկ Պալաչը առավելագույնը կարող է մի բաժակ ջրում փոթորիկ անել ու կրկին նետվել մոռացության գիրկը:

Արամ Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *