«Քինգ դելյուքս»-ի տնօրենը Պալաչին է մեղադրում ընկերության սնանկացման համար (տեսանյութ)

timthumbՄամուլում այսօր հարցազրույց է հրապարակվել, համաձայն որի՝ սնանկ ճանաչված «Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանն իր բիզնեսի ձախողման մեջ մեղադրում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին: Այս մեղադրանքը ոչ միայն զուրկ է տրամաբանությունից, այլև հեռու է ողջամտության բոլոր սահմաններից: Թե ինչպես  ստացվեց, որ «Քինգ դելյուքս» ընկերությունը հայտնվեց սննկացման եզրին, գիտեն բոլորը՝ սխալ կառավարում, վատ մենեջմենթ, բիզնես հոտառության բացակայություն:

«Քինգ դելյուքս» ընկերության տնօրենի խոսքով՝ ընկերության սնանկացման միակ մեղավորը ինքը՝ Արթուր Հարությունյանն է:

«Մարդիկ, երբ վարկ են վերցնում, պատասխանատու են դառնում նաև այն մասով, որ պետք է վարկը մարեն: Փողը չի տրվում, որպեսզի գումարը վերցնես ու գնաս ու գույք գնես այլ երկրներում, հետո գաս, ասես՝ ինձ սնանկացրել են: Նա պետք է իր մեջ սխալները փնտրի, ոչ թե մեղադրի որևէ մեկին: Բիզնեսն ունի իր կանոնները: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, դրա միակ մեղավորը Արթուր Հարությունյանն է»,- ասում է նախկին «Քինգ դելյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *