Կարելի է պաշտպանել Կոնչիտայի իրավունքները, բայց չի կարելի մեկ ու կես միլիոն մարդու սպանությունը որակել որպես «ցեղասպանություն»

32LcHU1_ves
Դեռրս 1948թ. ՄԱԿ կոչվող կառույցը ընդունել էր կոնվենցիա ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին: Այո, մարդասիրական և մարդկանց, ազգերի իրավունքները պաշտպանող հերթական մի փաստաթուղթ… Այլ հարց է, որ ինչպես պարզվեց հետո՝ ՄԱԿ-ի մարդասիրությունից օգտվում են միայն հրեաները և անգլոսաքսերի այլ դաշնակիցները՝ նույնիսկ երբեմն սունի-իսլամիստները և Կոնչիտա Վյուրստը, բայց ոչ մենք: Նույնիսկ հայերի ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կրկին չհամարձակվեց, ավելի շուտ՝ չցանկացավ Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած դեպքերը որակել որպես ցեղասպանություն: Այնինչ մարդասիրության անվան տակ այս կառույցը տասնամյակներ շարունակ գործում է, ծրագրեր իրականացնում, այդ թվում՝ Հայաստանում:

Մի տեսակ տարօրինակ մարդասիրություն է, ես կասեի՝ անգլոսաքսական մարդասիրություն: Այսինքն, կան իրենք՝ անգլոսաքսերը, իրենք տերն են աշխարհի, հրեաներն ու թուրքերն իրենց դաշնակիցներն են, իսլամիստներն էլ իրենց հաճախ պետք են գալիս, հետևաբար իրենք և իրենց պիտանի մարդիկ ունեն իրավունքներ, և այդ իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Մնացած բոլորը, ովքեր իրենցից չեն, իրենց դաշնակիցը, հպատակը չեն, իրենց պիտանի չեն, կարող են և ապրել առանց որևէ իրավունքների, ավելին՝ իրենց բարօրությունը պետք է կառուցվի մյուսների հաշվին, իրենց և յուրայինների իրավունքները պետք է պաշտպանվեն ոչ յուրայինների իրավունքների ոտնահարման հաշվին. ես այսպես եմ հասկանում բացարձակապես Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների ու գործընկերների շահերը սպասարկող՝ ՄԱԿ կոչվող կառույցի առաքելությունն ու որդեգրած ուղին:

Այս «մարդասիրությամբ» են նրանք տասնամյակներ շարունակ փորձում լվանալ աշխարհի տարբեր ժողովուրդների ուղեղները, և ես չեմ տեսնում որևէ խելամիտ բացատրություն, թե ինչու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: Շեղաչյա անգլոսաքսական տրամաբանությամբ՝ Պան Գի Մունն ասել է, թե 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն կոչելու համար պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել և Հռոմի պապի խոսքերն էլ որակել է որպես զգացմունքային: Ի՞նչ ուսումնասիրության մասին է խոսքը, երբ բազմաթիվ փաստերը վաղուց են ներկայացված, երբ դեռ կան կենդանի վկաներ:

Այսքանից հետո այսպիսի հայտարարությունը ես կանվանեի ոչ այլ ինչ, քան լկտիություն. միջազգային նման խոշոր կառույցի ղեկավարը լկտի սուտ հայտարարություն է անում: Փաստորեն, կարելի է զբաղվել Կոնչիտայի գովքով, պաշտպանել նրա իրավունքները, և դա մարդասիրական է, բայց չի կարելի մեկ ու կես միլիոն մարդու սպանությունը որակել որպես «ցեղասպանություն»՝ մարդասիրական չէ…

Կարծում եմ, ժամանակն է, որ մենք էլ համապատասխան վերաբերմունք ձևավորենք այս կառույցի և ևրա ղեկավարի նկատմամբ և սկսենք անվանել իրերն իրենց անուններով:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *