Գերհզոր լուսային և ձայնային էֆեկտներ. վերազինված «Փարավոն»-ը տարածաշրջանում իր տեսակով դարձել է եզակի (տեսանյութ)

29456_2

Գերհզոր լուսային և ձայնային էֆեկտներ՝ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող ամենավերջին սերնդի սարքավորումներով. տարածաշրջանում իր տեսակով եզակի «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը վերազինել է ձայնային և լուսային ամբողջ համակարգը և կատարելագործել տեխնիկական հնարավորությունները:

Նախաձեռնության հեղինակը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն է: Աշխատանքներն իրականացրել է լուսային սարքավորումների և ժամանցի արդյունաբերության ոլորտում համաշխարհային համբավ ունեցող իտալական հայտնի ընկերությունը:

«Կային թերություններ ձայնային և լուսային էֆեկտների հարցում: Դիմեցինք իտալական առաջատար կազմակերպությանը, որն առաջինն է այս ոլորտում: Նրանց գնահատմամբ ևս՝ աշխարհում նմանատիպ հանգստի և ժամանցի համալիր չկա: Իսկ մենք մեր կառուցածով հիանում ենք, որ սա մեր երկրում ենք կառուցել, մեր երկրի, մեր ժողովրդի համար, լավ առիթների համար»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *