Փարիզի Սեն Դենի արվարձանում բնակարանի գրոհն ավարտված է.կա 7 ձերբակալված

timthumb

Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայիններն ավարտել են բնակարանի գրոհը, որտեղ գտնվում էին ենթադրյալ ահաբեկիչները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը հաստատել է, որ գործողությունն ավարտվել է։ Այսուհանդերձ ոստիկանությունը դեռևս շղթայված է պահում արվարձանի կենտրոնը։ Սպասվում է, որ ավելի ուշ այնտեղ կժամանի Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը։

Ընդ որում, Սեն Դենիի կենտրոնում ոստիկանության գործողությունները դեռ շարունակվում են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկիչների դեմ իրականացվող գործողություններից զոհվել է 2 մարդ՝ մահապարտ ահաբեկիչ մի կին և ևս մեկ կասկածյալ։ Կինը պայթեցրել էր իրեն, իսկ տղամարդուն սպանել էին ոստիկանները։

Ձերբակալվել է 7 մարդ՝ երեքը՝ բնակարանում, չորսը՝ դրսում։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 5 ոստիկան վիրավորվել է։ Բացի այդ, գրոհի ժամանակ սպանվել է Դյեզել մականունով ոստիկանական շունը։

Ոստիկանության գործողությունները նպատակաուղղված էին Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդին ձերբակալելուն։ Le Figaro-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում նա չկա։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *