Փարիզում ահաբեկչության կազմակերպման կասկածյալին սկսել են փնտրել Նիդեռլանդներում

timthumb

Նիդեռլանդների իրավապահ մարմինները միացել են Փարիզում ահաբեկչական գրոհների կազմակերպման կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի որոնումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNN ամերիկյան հեռուստաընկերությունը:

Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Աբդեսլամն ավելի վաղ ապրել է այդ երկրում: Իշխանությունների տվյալներով՝ նա կարող է գտնվել նաև Ֆրանսիայում կամ Բելգիայում:

Նոյեմբերի 17-ին Սալահ Աբդեսլամի եղբայրը՝ Մոհամեդը, խորհուրդ էր տվել նրան հանձնվել:

Մոհամեդն ինքն ապրում է Բրյուսելում, որտեղ որոշ ժամանակ գտնվել է նաև նրա եղբայրը:

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ հակաահաբեկչական վեց գործողությունների ընթացքում Բրյուսելում ձերբակալվել է ինը մարդ:

Բացի այդ, Ֆրանսիայի դատախազությունը նոյեմբերի 19-ին հաստատել է ահաբեկչական գործողությունների ևս մեկ ենթադրյալ կազմակերպչի՝ Աբդելհամիդ Աբաուդի զոհվելը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *