Հրապարակվել է Փարիզի արվարձանից մահապարտ կնոջ լուսանկարը

timthumb

Բելգիական DH.be պարբերականը հրատարակել է, ենթադրաբար մահապարտ կնոջ լուսանկարը, ով պայթել է իրեն Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում: Հաղորդվում է, որ նա Փարիզում նոյեմբրի 13-ին ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Աբդելհամիդ Աբաուդի զարմիկն է:

Հիշեցնենք՝ երեկ Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանության կողմից իրականացրած հատուկ գործողության ժամանակ մահապարտ ահաբեկչուհին ռումբ է պայթեցրել:

Սեն Դենիում ֆրանսիայի ոստիկանությանը հաջողվել է վերացնել երկու կասկածյալ ահաբեկիչի: Նրանք գտնվում էին այդ քաղաքի կենտրոնի բնակարաններից մեկում: Այդ նույն բնակարանում եղել է նաև մահապարտ կինը: Բացի այդ, ևս երկու կամ երեք կասկածյալ ձերբակալվել է:

8b6b2c9e52a44e8180eb362609fe4758__660x

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *