Երկարաձգվեց 27 տարին լրացած չծառայած անձանց՝ քրեական հետապնդումից ազատվելու օրենքի գործողությունը

ՀՀ-ԱԺ-
Ազգային ժողովը երկարաձգեց զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց օրենքի սահմաններում քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն ընձեռող օրենքի գործողությունը:Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում լրացումեր և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 107, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
2013 թվականին, օրենքի կիրառման արդյունքում հատուկ հաշվում մուտքագրվել է 801 միլիոն 230 հազար ՀՀ դրամ, ինչը հաշվի առնելով գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու դեպքում կհանգեցնի 2014 թվականին եւ հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին երին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:
Օրենքի կիրառման արդյունքում՝ անցած տարվա ընթացքում 958 քաղաքացի եկել է Հայաստան, կատարել է համապատասխան վճարները և ազատվել է քրեական հետապնդումից: Այս տարվա ընթացքում էլ արդեն 61 անձ կարողացել է օգտվել օրենքի տված հնարավորություններից և ազատվել քրեական հետապնդումից:
Այս պահին զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական հետապնդման մեջ է գտնվում 30 հազար անձ՝ ընդգծելով, իսկ օրենքի կիրառման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել իրավիճակը և բազմաթիվ երիտասարդների հայրենիք վերադառնալու հնարավորություն կտա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *