Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 25-ից 26-ը)

1440569518,8159

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահատվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 14, խարդախության` 3, յուրացման և խուլիգանության` 2-ական, կողոպուտի և շորթման 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *