ՃՈ ծառայողը վիճաբանել է քաղաքացու հետ

timthumb

ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներ Նվեր Ա.-ն և Գուրգեն Ս.-ն հայտնել են, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել լուսաձայնային «կանգ» ազդանշանին, այնուհետև Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, հրել և սպառնացել է հարվածել: Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, նույն դեպքի վերաբերյալ հիշյալ ավտոմեքենայի վարորդ Մենտոր Ա.-ն հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է կիրառել իր նկատմամբ:

Քաղաքացի Մենտոր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *