Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 1-ը

1415687326,9143
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 16-ը։
Բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, գողության՝ 8, խարդախության` 5, յուրացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 հետախուզվող:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *