Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 22-ից 27-ը)

1430129582,8668
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 41-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 29, խարդախության` 16, յուրացման, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման` 1-ական, շորթման և խուլիգանության 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 6, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք:
Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 45 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *