Ոստիկանությունը՝ տարվա լավագույն իրավապահ մարմին. հարցում

timthumb

Lurer.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացնում հետևյալ հարցադրմամբ. «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞րն է տարվա լավագույն ՀՀ իրավապահ մարմինը»:

Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 52%-ը (2216 ձայն) կարծում են, որ տարվա լավագույն իրավապահ մարմինը ՀՀ ոստիկանությունն է: ՀՀ ոստիկանության օգտին քվեարկել է ավելի շատ հարցման մասնակից, քան մյուս բոլոր թեկնածուների օգտին միասին վերցրած։

Մասնակիցների 15%-ը (656 ձայն) կարծում է, որ լավագույնը՝ Ազգային անվտանգության ծառայությունն է:

Քննչական կոմիտեի օգտին քվեարկել է մասնակիցների 12%-ը (544 ձայն), ԴԱՀԿ-ի օգտին՝ 11%-ը (516 ձայն):

Դատախազության օգտին քվերակել է մասնակիցների 10%-ը (424 ձայն):

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 4356 մարդ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *