«Փսակիությունը» անբուժելի է, իսկ «փսակիածին» պետության վրա հույս դնելը՝ անիմաստ

5526ce2095171

Եթե ԱՄՆ Պետդեպի նախկին խոսնակ Ջեն Փսակին գնաց դեկրետ, դա դեռ չի նշանակում, որ մարդկությունն ազատվեց «փսակիությունից», քանզի շարունակում է գոյատևել «փսակիությունը» և այն կգոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ կլինի նրան ծնող պետությունը: Իսկ մեծ ախորժակով նման պետությունների՝ իրենց վարած քաղաքականությանը իրական նենգությունը թաքցնելու թաքցնելու համար ամենահարմար գործիքներից մեկը «փսակի» տեսակն է: Եվ կարևոր չէ, թե նրա անունը Ջեն է, թե Մարի Հարֆ, թե մեկ այլ անուն, կարևորը, որ լինի նույն տեսակի ներկայացուցիչ՝ ոչ կոմպետենտ և գիտելիքների ու ունակությունների հետ խնդիր ունեցող պաշտոնյա, որի միջոցավ շատ ավելի հեշտ է խուսափել բոլոր անցանկալի հարցերին պատասխանելուց, որը վերջին դեպքում կարող է լրագրողներին ուղղակի ասել, որ ինքը տեղյակ չէ, չի տիրապետում ինֆորմացիայի, կամ էլ որ կգնա ու գրասենյակում կճշտի: Եվ ահա այսպես Մարի Հարֆ անունը կրող հերթական «փսակիի» միջոցով ԱՄՆ-ն հերթական անգամ խուսափեց այն հարցի պատասխանից, թե ինչու հերթական նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը՝ չճանաչեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրության կողմից հայերի նկատմամբ արածը որպես ցեղասպանություն:

Իհարկե, հասկանալի է, որ այդպես էլ պետք է լիներ, սակայն մեր հայրենակիցներից շատերի, այդ թվում՝ մի շարք քաղաքական, հասարակական գործիչների մոտ միգուցե ելնելով Քիմ Քարդաշյանի այցի դրական արդյունքներից և օրերս Վատիկանում մեր ունեցած դիվանագիտական խոշոր հաղթանակից՝ հասկանալի կերպով հույս արթնացավ, որ սառույցը, այնուամենայնիվ, կարող է տեղից շարժվել և աշխարհում իբրև թե «ժողովրդավարություն» և «մարդասիրություն» սփռող ԱՄՆ-ն գոնե մեկ անգամ կարող է այդ բառերը կիրառել իրենց իրական իմաստով, և իր գործն էլ համապատասխանեցնել խոսքին: Ցավոք, նման հույսերը փշրվեցին Պետդեպի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆի հայտնի հարցազրույցով:

Եվ նորից, կարծում եմ, ժամանակն է սթափ նայելու իրերին և հասկանալու, որ «փսակիությունը» անբուժելի է, իսկ «փսակիածին» պետության վրա հույս դնելը՝ անիմաստ: Քաղաքականության մեջ կան միայն շահեր, մանավանդ գերտերությունները առաջնորդվում են միմիայն իրենց շահերով, իսկ ԱՄՆ-ի շահերը կապված են Թուրքիայի հետ, հետևաբար հանուն ինչ-որ մարդասիրական գաղափարների ԱՄՆ-ն երբեք դեմ չի գնա իր շահերին: Իսկ եթե երբևէ Արևմուտքի ամենահզոր տերությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կլինի միայն այն դեպքում, եթե այդ ճանաչումը ԱՄՆ-ի համար դառնա շահեկան: Ահա այս ուղղությամբ է, որ մենք, կարծում եմ, պետք է մտածենք:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *