Մենք անկեղծ ցավակցում ենք հայ ժողովրդին. Վլադիմիր Պուտին

thgbdfyhbf-600x346

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Հայստան է եկել հարգելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այսօր Ծիծերնակաբերդի բարձունքներից ելույթ գալով նշել է.« Մենք անկեղծ ցավակցում ենք հայ ժողովրդին, որը մարդկության պատմության մեջ ամենաողբերգական իրադարձություններ է վերապրել: Ավելի քան 1,5 միլիոն խաղաղ մարդ է սպանվել, իսկ ավելի քան 600 հազարը վտարվել են իրենց տներից, ենթարկվել զանգվածային ռեպրեսիանների»:

Վլադիմիր Պուտինը նշել է.«Ոչնչացվել են ճարտարապետության անգին նմուշներ և հոգևորական կենտրոններ, վառվել են անգին գրքեր :

1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը: Ռուս դիվանագիտությունը ստիպեց միջազգային հանրությունը դատապարտել հայ ժողովրդի բռնությունը: Արտաքին գործերի նախարար Դմիտրի Նիկոլայեվիչ Սազոնովի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարության մեջ անվանել են այդ հանցագործությունը « հանցագործություն ընդդեմ մարդկության»: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի ժողովրդները ապրեն խաղաղության մեջ:

Ռուսաստանի ավելի քան հարյուր քաղաքներում, ես ուզում եմ ընդգծեմ, անցկացվելու են միջոցառումներ, նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելին:Այդ միջոցառումներին կմասնակցեն ոչ միայն հայ համայնքների անդամները, այլ նաև 10 հազար այլ ազգի ներկայացուցիչներ»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *