Թուրքիան դատապարտել է Վլադիմիր Պուտինին՝ հայերի կոտորածները «Ցեղասպանություն» անվանելու համար

put700
Թուրքիան դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` հայերի զանգվածային կոտորածները «Ցեղասպանություն» անվանելու համար: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Газета»-ն` վկայակոչելով Reuters-ին:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Նկատի առնելով այն զանգվածային սպանությունները, աքսորները, որոնք Ռուսաստանն իրականացրել է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում՝ անցած դարում, մենք կարծում ենք, որ Ռուսաստանը առավել քան այլ ոք պետք է լավ իմանա, թե ինչ բան է ցեղասպանությունը և դրա իրավական հետևանքները»:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցել էր Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *