Միջազգային ահաբեկչությունն օգտագործվել է Ռուսաստանի դեմ պայքարում. Պուտին

timthumb

Միջազգային ահաբեկչությունն օգտագործվել է Ռուսաստանի դեմ պայքարում, հակապետական ուժերին տրամադրվել է քաղաքական, տեղեկատվական, ֆինանսական, և երբեմն նույնիսկ զինված աջակցություն: Նման հայտարարություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:

«Իհարկե, մենք ինքներս ենք մեղավոր դրանում, ինչ կարող եմ ասել, չկա մեկը, որին կարելի է մեղադրել: Սակայն այն, որ միջազգային ահաբեկչությունն օգտագործվել է Ռուսաստանի դեմ պայքարում, իսկ ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրան, կամ հակառակը՝ աջակցել՝ Ռուսաստանի հակապետական ուժերին տրամադրվել է քաղաքական, տեղեկատվական, ֆինանսական, և երբեմն նույնիսկ զինված աջակցություն, դա մեզ համար ակնհայտ փաստ է:

Եվ, իհարկե, դուք գիտեք, որ այս պահին մենք գիտակցում ենք, որ զրույցներն այլ բան են, իսկ աշխարհաքաղաքական շահերը՝ բոլորովին այլ»,- ասել է ՌԴ նախագահը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *